Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ֆեյք նորությունների օրինագիծը կքննարկի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը

Ֆեյք նորությունների օրինագիծը կքննարկի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը
26.11.2018 | 10:25

Հանրապետականների կուսակցության և կենտրոնամետների կոալիցիայի 140 սենատորներ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում վիճարկել են նոյեմբերի 20-ին ընդունած նախընտրական շրջանում տեղեկատվության մանիպուլյացիայի վերաբերյալ օրինագիծը: Նրանց կարծիքով` օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը: Սենատորները քննադատում են երկու գլխավոր դրույթները: Նրանց կարծիքով` քվեարկությանը նախորդող երեք ամիսներին թեկնածուին կամ կուսակցությանը տրված հնարավորությունը` դիմել դատարան` ֆեյքային նորությունների տարածումը արգելելու պահանջով, «ոչ անհրաժեշտ, ոչ նպատակային ու ոչ համաչափ հարված է հասցնում խոսքի ու տեղեկատվության ազատությանը»: Խորհրդարանականները գտնում են, որ լրատվամիջոցների ազատության մասին 1881-ին ընդունված օրենքը թույլ տալիս է «սահմանափակել տեղեկատվության տարածումը», որ կարող է հնարավոր ազդեցություն ունենալ քվեարկության օբյեկտիվության վրա: Բացի այդ` սենատորների համար խնդրահարույց են օրենքի հոդվածները, որ վերաբերում են Facebook և Twitter սոցիալական ցանցերի հետ փոխգործակցությանը: Նրանց հետաքրքրում է` ինչպե՞ս է կարգավորվելու վճարովի քաղաքական կոնտենտի տարածումը սոցիալական ցանցերոմ: «Օրենքում ամրագրված հասկացությունների լղոզվածությունը անորոշ է թողնում, թե որն է օրենքի խախտումը»` գտնում են սենատորները:
Սենատը երկու անգամ օրինագծին դեմ է քվեարկել, սակայն վճռական խոսքը Ազգային ժողովինն է: Նախագահ Էմանուել Մակրոնը կողմ է օրինագծին: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ունի` քննարկելու սենատորների հայցը և ստուգելու օրինագծի համապատասխանությունը Սահմանադրությանը:
RFI


Հ.Գ. Փաստորեն ֆեյքերը նաև ֆրանսիական գլխացավանք են և նրանց դեմ փորձում են օրենսդրական ճանապարհով պայքարել, բայց սենատորները խոսքի ազատությունն ավելի են կարևորում: Ի՞նչ կորոշի Սահմանադրական խորհուրդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ